00:39  ,  21 սեպտեմբերի, 2019

Մոուրինյո. Ես չեմ կարող գլխավորել «Ռեալը»

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է ընթացիկ մրցաշրջանում իր նախկին ակումբի՝ Մադրիդի «Ռեալի» գրանցած արդյունքների և Արքայական ակումբ վերադառնալու հնարավորության մասին:

«Ես չեմ կարող գլխավորել «Ռեալը», քանի որ այդ ակումբն ունի մարզիչ: Ես ցանկանում եմ, որպեսզի մարդիկ հարգեն Զիդանին և նրա կատարած աշխատանքը: 

«Ռեալը» վատ հանդիպումներ չի անցկացնում: Կարծում եմ, որ առաջիկա խաղերում իրավիճակը կփոխվի և «Ռեալը» կգլխավորի Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը»,- Մոուրինյոյի խոսքը փոխանցում է Marca-ն:

«Ռեալն» Իսպանիայի առաջնության չորրորդ տուրից հետո 8 միավորով երրորդն է մրցաշարային աղյուսակում և 2 միավորով է հետ մնում առաջատար «Սևիլիայից»: Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում Զինեդին Զիդանի գլխավորած թիմը 0:3 հաշվով պարտվեց ՊՍԺ-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս