00:08  +04,  21 սեպտեմբերի, 2019

Գվարդիոլա. «Լիվերպուլն» իմ կարիերայի ամենահզոր մրցակիցն է

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ որպես գլխավոր մարզիչ չի հանդիպել ավելի ուժեղ մրցակցի, քան Յուրգեն Կլոպի գլխավորած «Լիվերպուլը»:

«Իմ կարիերայի ընթացքում «Լիվերպուլն» ամենաուժեղ մրցակիցն է: «Լիվերպուլն» ունի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ, հրաշալի երկրպագուներ և այնպիսի ստադիոն, որտեղ այդ ակումբի դեմ խաղալը շատ դժվար է»,- Գվարդիոլայի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլն» Անգլիայի ընթացիկ առաջնությունում միայն հաղթանակներ է տարել: «Մանչեսթեր Սիթին» երկրորդ է մրցաշարային աղյուսակում և հետ է մնում «Լիվերպուլից» 5 միավորով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով