23:18  ,  20 սեպտեմբերի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդի» 3 ֆուտբոլիստ բաց կթողնի «Վեսթ Հեմի» հետ հանդիպումը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի՝ «Վեսթ Հեմի» հետ հանդիպմանը նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ թիմի 3 ֆուտբոլիստ վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել ակումբի առաջիկա հանդիպմանը:

«Վեսթ Հեմի» հետ հանդիպումը վնասվածքների պատճառով բաց կթողնեն կիսապաշտպաններ Պոլ Պոգբան և Անտոնի Մարսիալը, նաև կենտրոնական պաշտպան Լյուկ Շոուն:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վեսթ Հեմ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում