22:12  ,  20 սեպտեմբերի, 2019

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն գոլը

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի լավագույն գոլի հեղինակ է ճանաչվել Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Խուան Կուադրադոն, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Լավագույն գոլի հեղինակի կոչմանը հավակնում էին նաև «Այաքսի» հարձակվող Էդսոն Ալվարեսը, «Տոտենհեմի» հարձակվող Լուկաս Մոուրան և ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան:

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն հրապարակել էր Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում