21:55  ,  20 սեպտեմբերի, 2019

Սուլշեր. «Մանչեսթեր Յունայթեդն» իր համար արհեստական դժվարություններ ստեղծեց

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոսել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ ղազախական «Աստանայի» հետ հանդիպման մասին:

«Մենք ինքներս դժվարություններ ստեղծեցինք մեզ համար և միայն խաղի վերջնամասում կարողացանք գրավել մրցակցի դարպասը: Գոհ եմ իմ թիմի խաղից, սակայն պետք է ավելի մեծ աշխատանք կատարենք գրոհների եզրափակիչ մասի վրա:

«Աստանայի» հետ հանդիպումը լավ հնարավորություն էր ակումբի երիտասարդ ֆուտբոլիստների համար, և նրանք հիանալի օգտագործեցին այդ հնարավորությունը»,- Սուլշերի խոսքը փոխանցում է BBC-ն:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ տարավ «Աստանայի» նկատմամբ նվազագույն՝ 1:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում