20:17  ,  20 սեպտեմբերի, 2019

Դեմբելեն ապաքինվել է վնասվածքից

Կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն Լա Լիգայի առաջին տուրի՝ «Աթլետիկի» հետ խաղում ստացած վնասվածքից հետո սեպտեմբերի 20-ին առաջին մարզումն է անցկացրել:

Sport.es-ի հաղորդմամբ՝ Դեմբելեն մարզման հիմնական մասն անցկացրել է ընդհանուր խմբից առանձին՝ անհատական ծրագրով: Ամենայն հավանականությամբ, «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն չի ընդգրկի Դեմբելեին Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի՝ «Գրանադայի» հետ հանդիպման հայտացուցակում:

«Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում «Գրանադայի» հետ կմրցի սեպտեմբերի 21-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English