19:50  ,  20 սեպտեմբերի, 2019

Դարպասապահի անհեթեթ սխալ. Դարպասի գրավում 9-րդ վայրկյանին

Քաթարի առաջնության չորրորդ տուրի «Ալ-Արաբի» - «Ալ Շահանիյա» խաղում ուշագրավ դրվագ է տեղի ունեցել:

Հանդիպման մեկնարկից հետո «Ալ-Շահանիյայի» կիսապաշտպանը խաղադաշտի կենտրոնից գնդակն ուղարկում է մրցակցի տուգանային հրապարակ, որտեղ «Ալ-Արաբիի» դարպասապահի անհեթեթ սխալի պատճառով արձանագրվում է դարպասի գրավում:

Հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով՝ «Ալ-Արաբիի» հաղթանակով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում