18:41  ,  20 սեպտեմբերի, 2019

Ալվես. Բրազիլիայում շատ դժվար է ֆուտբոլ խաղալը

Բրազիլիայի ազգային հավաքականի և «Սան Պաուլոյի» պաշտպան Դանի Ալվեսը խոսել է բրազիլական ֆուտբոլի խնդիրների մասին: 

«Բրազիլիայում ֆուտբոլ խաղալը շատ դժվար է: Այստեղ լավ վիճակում չեն ստադիոնների խոտածածկերը: Եվրոպական ֆուտբոլից հետո դժվար է Բրազիլիայում խաղալը:

Ուրախ եմ, որ «Սան Պաուլոյում» հանդես եմ գալիս ոչ թե պաշտպանության եզրերում, այլ կիսապաշտպանության կենտրոնում: Ես ունիվերսալ ֆուտբոլիստ եմ և կարող եմ օգտակար լինել իմ թիմին ցանկացած դիրքում»,- Ալվեսի խոսքը փոխանցում է TV Globo-ն:

Ալվեսն այս ամռանը հեռացավ ՊՍԺ-ից։ Նա անվճար տեղափոխվեց «Սան Պաուլո»՝ կնքելով երեք տարվա պայմանագիր։ 

Դանի Ալվեսն աշխարհի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է։ Նա ակումբների և Բրազիլիայի հավաքականի հետ նվաճել է 40 տիտղոս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English