18:08  ,  20 սեպտեմբերի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը փոխարինող է գտել Սուլշերին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ, նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի աշխատանքից, հաղորդում է The Sun-ը:

Ուլե-Գունար Սուլշերին հեռացնելուց հետո մանչեսթերյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է թիմ հրավիրել ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին, որի պայմանագիրը Ֆրանսիայի չեմպիոնի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 5-րդ տուրից հետո 8 միավորով չորրորդն է մրցաշարային աղյուսակում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English