17:31  ,  20 սեպտեմբերի, 2019

ՉԼ. Հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը (ֆոտո)

ՈւԵՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստին:

Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ավստրիական «ՌԲ Զալցբուրգի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, որը հեթ-տրիկի հեղինակ էր դարձել բելգիական «Գենկի» հետ խաղում՝ 6։2։

Առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը, ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան և Զագրեբի «Դինամոյի» կիսապաշտպան Միսլավ Օրշիչը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում