Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկել են կիսաեզրափակիչի մենամարտերը։
Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկներից պայքարի մեջ մնացել է միայն Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը: 63 կգ քաշային կարգում Բաչկովը եզրափակիչի ուղեգրի համար մենամարտում է ամերիկացի Դեւիսի հետ։
Հիշեցնենք, որ Բաչկովն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ՝ քառորդ եզրափակիչում հաղթելով Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող Դե Լոս Սանտոս Լեոնելին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում