14:49  ,  20 սեպտեմբերի, 2019

ԱԱ-2019․ Հովհաննես Բաչկովի մենամարտը կիսաեզրափակիչում (ուղիղ)

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկել են կիսաեզրափակիչի մենամարտերը։

Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկներից պայքարի մեջ մնացել է միայն Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը: 63 կգ քաշային կարգում Բաչկովը եզրափակիչի ուղեգրի համար մենամարտում է ամերիկացի Դեւիսի հետ։

Հիշեցնենք, որ Բաչկովն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ՝ քառորդ եզրափակիչում հաղթելով Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող Դե Լոս Սանտոս Լեոնելին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս