12:28  +04,  20 սեպտեմբերի, 2019

ԱԱ-2019․ Վարուժան Կաջոյանը պարտվեց 1/8 եզրափակիչում (ֆոտո)

Նուրսուլթանում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ օրը Հայաստանի հավաքականից 74 կգ Վարուժան Կաջոյանը 1/8 եզրափակիչում գոտեմարտեց ուկրաինացի Վասիլ Միխայլովի հետ, որն էլ հաղթանակ տարավ 10։4 հաշվով։

Վարուժան Կաջոյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչում եւ 10։2 հաշվով հաղթել լիտվացի Անդրիուս Մազեիկային։

Եթե Միխայլովը դուրս գա եզրափակիչ, Կաջոյանը սեպտեմբերի 21-ին սփոփիչ գոտեմարտերում կշարունակի պայքարը բրոնզե մեդալի համար գոտեմարտի ուղեգիր նվաճելու համար։

Հիշեցնենք, որ 125 կգ քաշային Լեւան Բերիանիձեն որակավորման փուլում գոտեմարտեց Ուկրաինան ներկայացնող Ալեքսանդր Խոցիանիվսկու հետ եւ պարտվեց 2։3 հաշվով։

Սեպտեմբերի 21-ին մրցագորգ դուրս կգան Գրիգոր Գրիգորյանը (79 կգ) եւ Հովհաննես Մխիթարյանը (86 կգ)։ Նրանց մրցակիցները հայտնի կդառնան սեպտեմբերի 20-ին։

Լուսինե Շահբազյան՝ Նուրսուլթանից

Աշխարհի առաջնության լուսաբանմանն աջակցում է Ucom-ը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս