Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանն ու թիմի մարզիչ Սամվել Գեւորգյանն ամփոփում են Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում ավարտված աշխարհի առաջնությունում թիմի արդյունքները։
Արթուր Ալեքսանյանը (97) նվաճել է արծաթե մեդալ եւ 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Սլավիկ Գալստյանը ոչ օլիմպիական քաշային կարգում (63) նվաճել է բրոնզե մեդալ։ Կարապետ Չալյանը (77) նվաճել է օլիմպիական ուղեգիր։
Ասուլիսին պետք է մասնակցեր նաեւ Արթուր Ալեքսանյանը, սակայն նա մեկնել էր բուժզննման։ Օլիմպիական չեմպիոնը կողոսկրերի վնասվածքի պատճառով չէր մասնակցել եզրափակիչին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում