11:10  +04,  20 սեպտեմբերի, 2019

ԱԱ-2019․ Վարուժան Կաջոյանը մեկնարկեց վստահ հաղթանակով (ֆոտո)

Նուրսուլթանում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ օրը Հայաստանի հավաքականից 74 կգ Վարուժան Կաջոյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակիչում եւ 10։2 հաշվով հաղթեց լիտվացի Անդրիուս Մազեիկային։

Հիշեցնենք, որ 125 կգ քաշային Լեւան Բերիանիձեն որակավորման փուլում գոտեմարտեց Ուկրաինան ներկայացնող Ալեքսանդր Խոցիանիվսկու հետ եւ պարտվեց 2։3 հաշվով։

Սեպտեմբերի 21-ին մրցագորգ դուրս կգան Գրիգոր Գրիգորյանը (79 կգ) եւ Հովհաննես Մխիթարյանը (86 կգ)։ Նրանց մրցակիցները հայտնի կդառնան սեպտեմբերի 20-ին։

Լուսինե Շահբազյան՝ Նուրսուլթանից

Աշխարհի առաջնության լուսաբանմանն աջակցում է Ucom-ը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: