09:44  ,  20 սեպտեմբերի, 2019

Զինեդին Զիդանի պաշտոնանկության գինը

Մադրիդի «Ռեալը» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի պաշտոնանկ անելու համար ստիպված կլինի վճարել 80 միլիոն եվրո, հաղորդում է Sport.es-ը։ Այդ գումարից 39 միլիոն եվրոն Զիդանի աշխատավարձն է պայմանագրով, որը նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։ Մնացած գումարը հարկերն են։

Եթե Զիդանը հեռացվի պաշտոնից, թափուր տեղի գլխավոր հավակնորդը կդառնա պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն, որը 2018թ․ դեկտեմբերին հեռացվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» եւ մարզչական աշխատանք դեռ չունի։

Իսպանիայի առաջնության չորս տուրից հետո «Ռեալը» 8 միավորով երրորդ տեղում է։ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում իսպանական թիմը 0։3 հաշվով պարտվել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում