00:54  ,  20 սեպտեմբերի, 2019

ԵԼ. «Ռոման» ու «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակներ տարան. Բոլոր արդյունքները (տեսանյութ, ֆոտո)

Եվրոպայի լիգայի խմբային փուլի առաջին տուրում իտալական «Ռոման» «Օլիմպիական» ստադիոնում ընդունել էր թուրքական «Իստանբուլ Բաշաքշեհիրին»: Պաուլո Ֆոնսեկայի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 4:0 հաշվով:

«Ռոմայի» կազմից աչքի ընկան Էդին Ջեկոն, Նիկոլո Ձանյոլոն և Ջասթին Կլույվերտը: «Իստանբուլ Բաշաքշեհիրի» պաշտպան Ժունիոր Կայսարան դարձավ ինքնագոլի հեղինակ:

Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը, որն ընդգրկված էր «Ռոմայի» հայտացուցակում, հանդիպման ընթացքում խաղադաշտ դուրս չեկավ:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր ղազախական «Աստանային»:

Ուլե-Գունար Սուլշերի թիմը նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակ տարավ: Մանչեսթերյան ակումբի հաղթական գոլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Մեյսոն Գրինվուդը: 

Միաժամանակ ընթացող հանդիպումների արդյունքները ներկայացնում ենք ստորև:

Եվրոպայի լիգա, խմբային փուլ 

G խումբ

«Պորտու» (Պորտուգալիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 2:1

«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Ֆեենորդ» (Հոլանդիա)՝ 1:0

H խումբ

«Լուդոգորեց» (Բուլղարիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)՝ 5:1 

«Էսպանյոլ» (Իսպանիա) - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)՝ 1:1

I խումբ

 «Վոլֆսբուրգ» (Գերմանիա) - «Ալեքսանդրիա» (Ուկրաինա)՝ 3:1

«Գենտ» (Բելգիա) - «Սենթ Էթյեն» (Ֆրանսիա)՝ 3:2

J խումբ

 «Ռոմա» (Իտալիա) - «Իստանբուլ Բաշակշեհիր» (Թուրքիա)՝ 4:0 (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա) - «Վոլֆսբերգ» (Ավստրիա)՝ 0:4

K խումբ

«Վուլվերհեմփթոն» (Անգլիա) - «Բրագա» (Պորտուգալիա)՝ 0:1 

«Սլովան» (Սլովակիա) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)՝ 4:2

L խումբ

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Աստանա» (Ղազախստան)՝ 1:0 (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Պարտիզան» (Սերբիա) - «ԱԶ Ալկմար» (Հոլանդիա)՝ 2:2

Ավելի վաղ տեղի ունեցած խաղերի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում