Եվրոպայի լիգայի խմբային փուլի առաջին տուրում իտալական «Ռոման» «Օլիմպիական» ստադիոնում ընդունել էր թուրքական «Իստանբուլ Բաշաքշեհիրին»: Պաուլո Ֆոնսեկայի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 4:0 հաշվով:
«Ռոմայի» կազմից աչքի ընկան Էդին Ջեկոն, Նիկոլո Ձանյոլոն և Ջասթին Կլույվերտը: «Իստանբուլ Բաշաքշեհիրի» պաշտպան Ժունիոր Կայսարան դարձավ ինքնագոլի հեղինակ:
Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը, որն ընդգրկված էր «Ռոմայի» հայտացուցակում, հանդիպման ընթացքում խաղադաշտ դուրս չեկավ:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր ղազախական «Աստանային»:
Ուլե-Գունար Սուլշերի թիմը նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակ տարավ: Մանչեսթերյան ակումբի հաղթական գոլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Մեյսոն Գրինվուդը:
Միաժամանակ ընթացող հանդիպումների արդյունքները ներկայացնում ենք ստորև:
Եվրոպայի լիգա, խմբային փուլ
G խումբ
«Պորտու» (Պորտուգալիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 2:1
«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Ֆեենորդ» (Հոլանդիա)՝ 1:0
H խումբ
«Լուդոգորեց» (Բուլղարիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)՝ 5:1
«Էսպանյոլ» (Իսպանիա) - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)՝ 1:1
I խումբ
«Վոլֆսբուրգ» (Գերմանիա) - «Ալեքսանդրիա» (Ուկրաինա)՝ 3:1
«Գենտ» (Բելգիա) - «Սենթ Էթյեն» (Ֆրանսիա)՝ 3:2
J խումբ
«Ռոմա» (Իտալիա) - «Իստանբուլ Բաշակշեհիր» (Թուրքիա)՝ 4:0 (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա) - «Վոլֆսբերգ» (Ավստրիա)՝ 0:4
K խումբ
«Վուլվերհեմփթոն» (Անգլիա) - «Բրագա» (Պորտուգալիա)՝ 0:1
«Սլովան» (Սլովակիա) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)՝ 4:2
L խումբ
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Աստանա» (Ղազախստան)՝ 1:0 (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Պարտիզան» (Սերբիա) - «ԱԶ Ալկմար» (Հոլանդիա)՝ 2:2
M̸i̸l̸a̸n̸ Rome Fashion Week pic.twitter.com/Ar3WaFDUwh
— AS Roma English (@ASRomaEN) September 19, 2019
#RomaIBFK pic.twitter.com/yGXj5R29Mq
— AS Roma (@OfficialASRoma) September 19, 2019
Gladbach
— UEFA Europa League (@EuropaLeague) September 19, 2019
Wolfsberg
Biggest shock of the night so far?#UEL pic.twitter.com/CtaxBQsNIu
Wins for LASK, Getafe & Standard Liège #UEL pic.twitter.com/uvcwtleqrl
— UEFA Europa League (@EuropaLeague) September 19, 2019
Soares at the double for Porto
— UEFA Europa League (@EuropaLeague) September 19, 2019
Group G favourites?#UEL pic.twitter.com/XOOUnvwssT
Ավելի վաղ տեղի ունեցած խաղերի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում