23:43  ,  19 սեպտեմբերի, 2019

«Չելսին» նոր պայմանագրեր կառաջարկի թիմի 2 ֆուտբոլիստի

Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը մտադիր է առաջիկայում նոր պայմանագրեր կնքել թիմի հարձակվող Թեմի Աբրահամի և պաշտպան Ֆիկայո Տոմորիի հետ, հայտնում է The Guardian-ը:

Լոնդոնյան ակումբը ֆուտբոլիստներին կառաջարկի ավելի բարձր աշխատավարձով 5 տարվա պայմանագրեր:

Թեմի Աբրահամը «Չելսիի» ակադեմիայի սան է: Հիմնական թիմի կազմը հարձակվողը համալրել է 2016 թվականին, այնուհետև՝ վարձակալությամբ հանդես եկել «Բրիսթոլ Սիթիում», «Սուոնսիում» և «Աստոն Վիլայում»:

21-ամյա Ֆիկայա Տոմորին «Չելսի» է տեղափոխվել 2016 թվականին, սակայն մինչև ընթացիկ մրցաշրջանի մեկնարկը վարձակալությամբ հանդես է եկել «Բրայթոնում», «Հալ Սիթիում» և «Դերբի Քաունթիում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում