22:16  ,  19 սեպտեմբերի, 2019

Ֆերնանդինյո. Ինձ դուր է գալիս պաշտպանությունում խաղալը

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան թիմի բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդինյոյին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Շախտյորի» հետ խաղում խաղադաշտ էր դուրս բերել կենտրոնական պաշտպանի դիրքում: 

Հանդիպման ավարտից հետո 34-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է, որ իրեն դուր է եկել պաշտպանությունում հանդես գալը:

«Մարզումների ժամանակ փորձել եմ խաղալ կենտրոնական պաշտպանի դիրքում: «Շախտյորի» հետ խաղում Գվարդիոլան որոշեց ինձ փորձել հենց այդ դիրքում, և ամեն ինչ հաջող ստացվեց: Ինձ դուր է եկել պաշտպանությունում խաղալը»,- BT Sport-ը մեջբերում է Ֆերնանդինյոյի խոսքը:

Հիշեցնենք, որ C խմբում ընդգրկված «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթանակ տարավ «Շախտյորի» նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում