Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ցանկանում է թիմում պահել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային, հաղորդում է Evening Standart-ը:
Մանչեսթերյան ակումբի ղեկավարությունն առաջիկա օրերին ավելի բարձր աշխատավարձով 5 տարվա պայմանագիր կառաջարկի Պոգբային:
Ֆրանսիացի կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:
Պոլ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2016 թվականից:
Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդը» նոր պայմանագիր կնքեց իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեայի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում