20:39  ,  19 սեպտեմբերի, 2019

«Ռեալը» յուրահատուկ հակառեկորդի է հասել ՊՍԺ-ի հետ խաղում

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում Զինեդին Զիդանի գլխավորած Մադրիդի «Ռեալը» Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում մրցեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ:

Ֆրանսիական ակումբի հետ խաղում «Ռեալը» կատարել է 7 հարված, որից ոչ մեկն ուղղված չի եղել մրցակցի դարպասին: Նման ցուցանիշ «Ռեալը» գրանցել էր 10 տարի առաջ՝ 2009 թվականին:

ՊՍԺ-ն կատարել է 8 հարված, որից 5-ը՝ «Ռեալի» դարպասին:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն Անխել Դի Մարիայի դուբլի և Տոմա Մյոնյեի գոլի շնորհիվ 3:0 հաշվով հաղթեց «Ռեալին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս