Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիկարդո Կական խոսել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Նեյմար Ժունիորի մասին, որը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մոտ էր կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվելուն:
«Կարծում եմ, որ «Բարսելոնա» չտեղափոխվելը ճիշտ որոշում էր Նեյմարի համար: ՊՍԺ-ն հրաշալի թիմ է հավաքել և մեծ հավակնություններ ունի այս մրցաշրջանում:
ՊՍԺ-ում Նեյմարը կարող է դառնալ առաջատար և իր հետևից տանել թիմը, իսկ «Բարսելոնայում» դա անել նրան չէր հաջողվի»,- Կակայի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:
Նեյմարը «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականի ամռանը: Ֆրանսիական ակումբը Նեյմարի տեղափոխության դիմաց վճարել է ռեկորդային գումար՝ 222 միլիոն եվրո:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում