18:50  ,  19 սեպտեմբերի, 2019

Էմերին նշել է Օզիլին «Արսենալի» հայտացուցակից դուրս թողնելու պատճառը

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին խոսել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Այնտրախտ Ֆրանկֆուրտի» հետ առաջիկա խաղին թիմի գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլի մասնակցության մասին:

«Օզիլը չի մասնակցի «Ֆրանկֆուրտի» հետ խաղին, քանի որ նրան հանգիստ է հարկավոր: Օզիլից բացի, հանգստանալու հնարավորություն է ստացել նաև Սոկրատիս Պապաստատոպուլոսը: Առջևում մեծ թվով հանդիպումներ են լինելու, և եթե մենք ռոտացիայի չդիմենք, շատ դժվար կլինի արդյունավետ խաղեր անցկացնելը»,- ակումբի մամուլի ծառայությունը մեջբերում է Էմերիի խոսքը:

Այնուամենայնիվ, բրիտանական տարբեր ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Օզիլը չի մասնակցի «Ֆրանկֆուրտի» հետ հանդիպմանը, քանի որ չի ցանկանում մեկնել Գերմանիա և վատ ընդունելության արժանանալ գերմանացի երկրպագուների կողմից: Նախորդ տարի Օզիլը Թուրքիայի նախագահի հետ ունեցած ջերմ հարաբերությունների պատճառով քննադատության ենթարկվելուց հետո ստիպված եղավ ավարտել կարիերան Գերմանիայի հավաքականում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում