18:09  ,  19 սեպտեմբերի, 2019

Ֆերդինանդը խորհուրդ է տվել Քեյնին հեռանալ «Տոտենհեմից»

Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Ռիո Ֆերդինանդը խոսել է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի մասին:

«Քեյնն իր կարիերայի մեծ մասը նվիրել է «Տոտենհեմին», սակայն ոչինչ չի նվաճել այդ ակումբի կազմում: Եթե ես լինեի նրա փոխարեն, ապա կհեռանայի «Տոտենհեմից»:

Լիովին հասկանում եմ Էրիկսենին, որը ցանկանում է գավաթներ նվաճել»,- Ֆերդինանդի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Տոտենհեմի» դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ:

Հարի Քեյնը «Տոտենհեմում» հանդես է գալիս 2009 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում