Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Ինտեր» - «Սլավիա» հանդիպումից հետո «Ինտերի» ֆուտբոլիստները տհաճ խոսակցություն են ունեցել հանդերձարանում, հաղորդում է Sky Italia-ն:
«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն մեղադրել է թիմակիցներին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ցուցումներին չենթարկվելու մեջ: Լուկակուի խոսքից վրդովվել է թիմի կիսապաշտպան Մարցելո Բրոզովիչը: Այնուամենայնիվ, «Ինտերի» ֆուտբոլիստներին հաջողվել է հանգստացնել թիմակիցներին:
Հիշեցնենք, որ «Ինտեր» - «Սլավիա» հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում