Նուրսուլթանում տեղի ունեցավ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրվա վիճականահանությունը։ Սեպտեմբերի 20-ին Հայաստանի հավաքականից մրցագորգ դուրս կգան 74 կգ քաշային Վարուժան Կաջոյանը եւ 125 կգ քաշային Լեւան Բերիանիձեն։
Կաջոյանը պայքարը կսկսի 1/16 երզափակիցիչ եւ կմրցի լիտվացի Անդրիուս Մազեիկայի հետ։ Լեւան Բերիանիձեն որակավորման փուլում կմրցի Ուկրաինան ներկայացնող Ալեքսանդր Խոցիանիվսկու հետ։
Սեպտեմբերի 21-ին մրցագորգ դուրս կգան Գրիգոր Գրիգորյանը (79 կգ) եւ Հովհաննես Մխիթարյանը (86 կգ)։ Նրանց մրցակիցները հայտնի կդառնան սեպտեմբերի 20-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում