16:11  ,  19 սեպտեմբերի, 2019

Ռոնալդուի արձագանքը «Աթլետիկոյի» երկրպագուների սուլոցներին

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի խաղում Մադրիդի «Աթլետիկոյի» երկրպագուները պարբերաբար սուլել են Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը խիստ հայացքով եւ յուրօրինակ ժեստով է արձագանքել սուլոցներին՝ ակնարկելով, որ պետք է լինել քաղաքավարի։

Խաղից հեռո Ռոնալդուին հարցրել են, թե ինչ նշանակություն ուներ այդ ժեստը․ «Սովորել, դուք պետք է սովորեք»,- նշել է Ռոնալդուն, փոխանցում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ «Աթլետիկո» - «Յուվենտուս» հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 2։2։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում