15:12  ,  19 սեպտեմբերի, 2019

ԵԼ․ «Ռոմա» - «Իստանբուլ Բաշաքշեհիր»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում սեպտեմբերի 19-ին կմեկնարկի խմբային մրցաշարը։ Իտալական «Ռոման» առաջին տուրում կընդունի թուրքական «Իստանբուլ Բաշաքշեհիրին»։

Բուքմեյքերները ֆավորիտ են համարում դաշտի տերերին։ Մայրաքաղաքային թիմի հաղթանակի գործակիցը 1․40 է։ Թուրքական թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 7․50 գործակցով, ոչ ոքի արդյունքը՝ 4․90։

«Ռոմա» - «Իստանբուլ Բաշաքշեհիր» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

«Ռոմայի» հայտացուցակում ընդգրկված է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը Իտալիայի առաջնությունում նորամուտի խաղում դարձել էր գոլի հեղինակ եւ ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող։ «Ռոման» երրորդ տուրում 4։2 հաշվով  հաղթել էր «Սասուոլոյին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում