14:10  ,  19 սեպտեմբերի, 2019

Ստեփան Մարյանյանը՝ Սլավիկ Գալստյանի մասին․ Վտանգավոր մրցակից (ֆոտո)

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում փոխչեմպիոնի կոչումը նվաճած ռուսաստանցի Ստեփան Մարյանյանն արժանին է մատուցել Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանին, որի նկատմամբ դժվար հաղթանակ էր տարել կիսաեզրափակիչում։

Մարյանյանը լուսանկարներ է հրապարակել Գալստյանի հետ գոտեմարտից եւ գրառում արել Ինստագրամում․

«Բարդ կիսաեզրափակիչ էր հայաստանցի Ս․ Գալստյանի հետ։ Նա ունի 188 սմ հասակ 63 կգ քաշային կարգում․ վտանգավոր մրցակից»։

Սլավիկ Գալստյանը նվաճել էր բրոնզե մեդալ։ Մարյանը եզրափակիչում պարտվել էր ճապոնացի Սինոբու Օտեին։

View this post on Instagram

A post shared by Stepan Maryanyan (@stepa_59_) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում