13:05  ,  19 սեպտեմբերի, 2019

ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը 96-րդն է

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների համաշխարհային դասակարգման ամենամսյա աղյուսակը։ Հայաստանի հավաքականը բարձրացել է երկու տեղով եւ 96-րդն է։

Առաջատար տասնյակում են Բելգիան, Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան, Պորտուգալիան, Ուրուգվայը, Իսպանիան, Խորվաթիան, Կոլումբիան ու Արգենտինան։

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականն այս ամիս Երեւանում 1։3 հաշվով պարտվեց Իտալիային, 4։2 հաշվով հաղթեց Բոսնիա-Հերցեգովինային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով