11:01  ,  19 սեպտեմբերի, 2019

ԱԱ-2019․ Վազգեն Թեւանյանը պարտվեց աշխարհի չեմպիոնին՝ 0։6 (ֆոտո)

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը 1/16 եզրափակիչում գոտեմարտեց 2018թ․ աշխարհի չեմպիոն Տակուտո Օտոգուրոյի հետ եւ պարտություն կրեց 0։6 հաշվով։

Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնը որակավորման փուլում 5։3 հաշվով հաղթել էր Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանին։

Սեպտեմբերի 19-ին պայքարի մեջ կմտնի նաեւ այս տարվա Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը, որը 57 կգ քաշային կարգում կմեկնարկի 1/16 եզրափակիչից։

Լուսինե Շահբազյան՝ Նուրսուլթանից

Աշխարհի առաջնության լուսաբանմանն աջակցում է Ucom-ը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում