12:02  ,  19 սեպտեմբերի, 2019

ՉԼ․ Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման 4 հավակնորդները

ՈւԵՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների քառյակը՝ Էրլինգ Հոլանդ, Մարկ-Անդրե Տեր Շտեգեն, Անխել Դի Մարիա, Միսլավ Օրշիչ։

Ավստրիական «ՌԲ Զալցբուրգի» հարձակվող Էրլինգ Հոլանդը հեթ-տրիկի հեղինակ է դարձել բելգիական «Գենկի» հետ խաղում՝ 6։2։

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը 4 սեյվ է կատարել Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղում՝ 0։0։

ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան 2 անգամ գրավել է Մադրիդի «Ռեալի» դարպասը։ Ֆրանսիական թիմը հաղթել է 3։0 հաշվով։

Զագրեբի «Դինամոյի» կիսապաշտպան Միսլավ Օրշիչը հեթ-տրիկ է ձեւակերպել իտալական «Ատալանտային» հետ դիմակայությունում՝ 4։0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս