09:54  +04,  19 սեպտեմբերի, 2019

ԱԱ-2019․ Վազգեն Թեւանյանն ուժեղ էր Գոռ Հովհաննիսյանից (ֆոտո)

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

Հայաստանի հավաքականից առաջինը պայքարի մեջ մտավ 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը։ Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնի առաջին մրցակիցը Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանն էր։ Վազգեն Թեւանյանը հաղթեց 5։3 հաշվով եւ դուրս եկավ 1/16 եզրափակիչ։

Սեպտեմբերի 19-ին պայքարի մեջ կմտնի նաեւ այս տարվա Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը, որը 57 կգ քաշային կարգում կմեկնարկի 1/16 եզրափակիչից։

Լուսինե Շահբազյան՝ Նուրսուլթանից

Աշխարհի առաջնության լուսաբանմանն աջակցում է Ucom-ը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս