10:36  +04,  19 սեպտեմբերի, 2019

Աշխարհի գավաթ․ Լեւոն Արոնյանը 1/8 եզրափակիչում կմրցի Լե Կուանգ Լիեմի հետ

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկությունում սեպտեմբերի 20-ին կմեկնարկի 1/8 եզրափակիչը։

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի (2758) մրցակիցն է վիետնամցի Լե Կուանգ Լիեմը (2708)։ Առաջին պարտիայում Արոնյանը կխաղա սեւ ֆիգուրներով։

1/8 եզրափակիչի մյուս զույգերում կմրցեն չինացի Դին Լիրենն ու ռուսաստանցի Կիրիլ Ալեքսեենկոն, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկն ու ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լենիեր Դոմինգես Պերեսը, ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովն ու ամերիկացի Ուեսլի Սոն, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին ու չինացի Յանջի Յուն, լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան ու ամերիկացի Ջեֆրի Սյոնգը, ադրբեջանցիներ Շաքրիյար Մամեդյարովն ու Թեյմուր Ռաջաբովը եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ