11:33  ,  19 սեպտեմբերի, 2019

Էդգար Բաբայան․ Պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթենք Ֆինլանդիայի թիմին

Դանիական Սուպերլիգայի 9-րդ տուրում «Հոբրոն» տանը 2։1 հաշվով հաղթեց «Կոպենհագենին»։ Դաշտի տերերի կազմում ամբողջ հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը, որը կատարեց երկու գոլային փոխանցում։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 23-ամյա ֆուտբոլիստը պատմեց Դանիայի առաջատար ակումբի նկատմամբ հաղթանակի եւ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի հեռանկարների մասին։

«Գերազանց հանդիպում անցկացրինք՝ հաղթելով Դանիայի լավագույն թիմին։ Շատ ուրախ եմ, որ կարողացա դառնալ երկու գոլային փոխանցման հեղինակ։ Վստահ եմ, որ կարող եմ ավելին անել։

Հայաստանի հավաքականը գերազանց անցկացրեց նախորդ երկու հանդիպումները։ Իհարկե, Իտալիայի հավաքականի հետ դիմակայությունում հեշտ չէր, բայց եթե չլիներ կարմիր քարտը, մենք կարող էինք հասնել դրական արդյունքի։

Բոսնիայի թիմի դեմ խաղում մենք ցուցադրեցինք իսկական թիմային ֆուտբոլ եւ հասանք հրաշալի հաղթանակի մեր հավատարիմ երկրպագուների հետ։

Շատ կարեւոր նշանակություն կունենա Ֆինլանդիայի հետ արտագնա խաղը։ Պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հասնենք հաղթանակի։ Այդ դեպքում, մենք կունենանք եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու լավ հնարավորություն։ Հավատում եմ, որ դա հնարավոր է»,- նշեց Էդգար Բաբայանը։

Դանիայի ընթացիկ առաջնության 9 խաղում Բաբայանը կատարել է 4 գոլային փոխանցում։

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 12-ին կհյուրընկալվի Լիխտենշտեյնին, հոկտեմբերի 15-ին՝ Ֆինլանդիային։

Սամվել Սուքիասյան

Լուսանկարը՝ mondedufoot.fr-ի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով