23:52  ,  18 սեպտեմբերի, 2019

Էտո՛Օ-ն ցանկություն է հայտնել ապագայում գլխավորել «Բարսելոնան»

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտո՛Օ-ն հայտարարել է, որ ցանկանում է զբաղվել մարզչական աշխատանքով:

«Ապագայում, անպայման, ցանկանում եմ վերադառնալ «Բարսելոնա» և դառնալ առաջին սևամորթ մարզիչը, որին կհաջողվի հաղթել Չեմպիոնների լիգայում: Ցանկանում եմ, որ իմ թիմը խաղա այնպես, ինչպես խաղում էր Գվարդիոլայի «Բարսելոնան»»,- Էտո՛Օ-ի խոսքը փոխանցում է Mundo Deportivo-ն:

Ավելի վաղ Էտո՛Օ-ն հայտարարել էր ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:

Էտո՛Օ-ն հանդիսանում է Կամերունի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն: Հավաքականի կազմում Էտո՛Օ-ն հանդես է եկել 1996-2014 թվականներին՝ մասնակցելով 118 հանդիպման և խփելով 56 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում