21:26  ,  18 սեպտեմբերի, 2019

Մխիթարյանն ընդգրկվել է «Իստանբուլ Բաշակշեհիրի» հետ խաղի հայտացուցակում

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան Եվրոպայի լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Իստանբուլ Բաշակշեհիրի» հետ հանդիպմանը հայտավորել է 20 ֆուտբոլիստի:

Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանն ընգրկվել է հայտացուցակում:

«Ռոմա» - «Իստանբուլ Բաշակշեհիր» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հայտացուցակ

Դարպասապահներ. Լոպես, Կարդինալի, Միրանտե

Պաշտպաններ. Խեսուս, Կոլարով, Սանտոն, Ֆասիո

Կիսապաշտպաններ. Մանչինի, Ֆլորենցի, Սպինազոլա, Կրիստանտե, Պելեգրինի, Վերետուտ, Զանիոլո, Պաստորե, Դիավարա, Մխիթարյան

Հարձակվողներ. Ջեկո, Կալինիչ, Կլույվերտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում