20:09  ,  18 սեպտեմբերի, 2019

Հայտնի է Ժորդի Ալբայի ապաքինման ժամկետը

Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի եզրային պաշտպան Ժորդի Ալբան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Բորուսիայի» հետ խաղում ստացած վնասվածքի պատճառով ստիպված կլինի խաղադաշտից բացակայել 3 շաբաթով, հայտնում է Catalunya Radio-ն:

30-ամյա իսպանացի ֆուտբոլիստը փոխարինվել էր հանդիպման 40-րդ րոպեին։ Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը հայտնում էր, որ Ժորդի Ալբան ստացել է ձախ ազդրի մկանային վնասվածք։

Հիշեցնենք, որ Դորտմունդում տեղի ունեցած խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 0։0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում