19:02  ,  18 սեպտեմբերի, 2019

Նոյերը Եվրո-2020-ից հետո կավարտի կարիերան հավաքականում

Գերմանիայի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը պատրաստվում է 2020թ. Եվրոպայի առաջնությունից հետո ավարտել կարիերան ազգային հավաքականում:

Sport Bild-ի հաղորդմամբ՝ Նոյերի նման որոշման պատճառը «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի վերջերս կատարած հայտարարություններն են: Տեր Շտեգենը, որը Գերմանիայի հավաքականի պահեստային դարպասապահն է, ցանկություն էր հայտնել խաղադաշտ դուրս գալ նաև ազգային հավաքականում և մեղադրել էր Գերմանիայի հավաքականի մարզիչներին հավաքականում միշտ նույն կազմն ընտրելու և մրցակցությունը չխրախուսելու մեջ:

Մանուել Նոյերը Գերմանիայի հավաքակամում հանդես է գալիս 2009 թվականից: Ազգային հավաքականի կազմում Նոյերին հաջողվել է 2014 թվականին դառնալ աշխարհի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում