23:16  +04,  18 սեպտեմբերի, 2019

Գրիզման. Ինձ ժամանակ է հարկավոր Մեսիի և Սուարեսի խաղը հասկանալու համար

Կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Բորուսիայի» հետ խաղի արդյունքի մասին:

«Մենք լավ հանդիպում անցկացրեցինք, սակայն միայն 1 միավոր կարողացանք վաստակել: Բազմաթիվ դրվագներում մեր թիմին փրկեց Տեր Շտեգենը:

Երկրորդ ամիսն է հանդես եմ գալիս «Բարսելոնայում», և ինձ ժամանակ է հարկավոր Մեսիի և Սուարեսի հետ խաղալու համար: Ես պետք է հասկանամ նրանց խաղը»,- Գրիզմանի խոսքը փոխանցում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ Դորտմունդում տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ