17:32  ,  18 սեպտեմբերի, 2019

ԱԱ-2019. Հովհաննես Բաչկովը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը։

Սեպտեմբերի 18-ին ռինգ դուրս եկած Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկներից հաղթանակ տարավ Հովհաննես Բաչկովը: 63 կգ քաշային կարգում Բաչկովը հաղթեց Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող Դե Լոս Սանտոս Լեոնելին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։ 

52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 75 կգ քաշային Արման Դարչինյանը քառորդ եզրափակիչում պարտություններ են կրել Ղազախստանի հավաքականի ներկայացուցիչներից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում