16:46  +04,  18 սեպտեմբերի, 2019

Յուրգեն Կլոպ․ «Նապոլին» կարող է նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում իտալական «Նապոլիից» 0։2 հաշվով պարտություն կրելուց հետո մրցաշարի հաղթողի տիտղոսը պաշտպանող անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծիք է հայտնել, որ «Նապոլին» իտալացի Կարլո Անչելոտիի գլխավորությամբ այս մրցաշրջանում կարող է նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։

«Ցավալի պարտություն էր, քանի որ ունեինք հնարավորություններ։ Բաց խաղ ստացվեց, բազմաթիվ հակագրոհներ ունեցանք, սակայն գոլի վերածել մեր պահերը չկարողացանք։ Երկրորդ խաղակեսում տարօրինակ խաղ էր․ նրանք վազում էին, մենք նույնպես վազում էինք։

Կարծում եմ՝ «Նապոլին» կարող է հաղթել այս մրցաշրջանում։ Եթե ունես լավ ծրագիր եւ լավ խաղացողներ, պետք չէ լինել աշխարհի լավագույն թիմը Չեմպիոնների լիգայում հաղթելու համար։ Պետք է պարզապես կարողանալ անհրաժեշտ պահին անցկացնել լավ հանդիպում եւ որսալ հաջողությունը»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Երկրորդ տուրում «Նապոլին» Բելգիայում կմրցի «Գենկի» հետ, «Լիվերպուլը» կընդունի ավստրիական «ՌԲ Զալցբուրգին», որն առաջին տուրում «Գենկին» հաղթեց 6։2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ