15:07  ,  18 սեպտեմբերի, 2019

Սեուլ․ Մարգարիտա Գասպարյանը չկարողացավ դուրս գալ 1/4 եզրափակիչ

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում անցկացվող թենիսի կանանց մրցաշարում Ռուսաստանի ներկայացուցիչ Մարգարիտա Գասպարյանը չի կարողացել դուրս գալ քառորդ եզրափակիչ։

Այս մրցաշարում 7-րդ համարը ստացած հայ մարզուհին մրցել է Բելգիայի ներկայացուցիչ Կիրստեն Ֆլիպկենսի հետ եւ պարտություն է կրել 3:6, 5:7 հաշվով։ Մրցախաղը տեւել է 1 ժամ 47 րոպե։

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Ֆլիպկենսը կմրցի լեհ Մագդա Լինետի հետ։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 250 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում