14:45  +04,  18 սեպտեմբերի, 2019

«Աթլետիկո» - «Յուվենտուս»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» սեպտեմբերի 18-ին Մադրիդում կմրցի «Աթլետիկոյի» հետ։

Այս թիմերը գերմանական «Բայերի» եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ ընդգրկված են D խմբում։

Բուքմեյքերները կանխատեսում են արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի հաղթանակը։ «Աթլետիկոյի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 2․40 գործակցով։ «Յուվենտուսի» հաղթանակի հնարավորությունը ստացել է 3․50, ոչ ոքին՝ 3․10 գործակիցը։

«Աթլետիկո» - «Յուվենտուս» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով