13:09  ,  18 սեպտեմբերի, 2019

Զիդան․ Ազարը պատրաստ է խաղալ ՊՍԺ-ի դեմ

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է թիմի բելգիացի ենթահարձակվող Էդեն Ազարի մասին, որը ապաքինվել է վնասվածքից հետո։ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում Արքայական թիմը Փարիզում կմրցի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ։ Ազարը հայտավորված է հանդիպմանը։

«Կարծում եմ՝ Ազարը պատրաստ է խաղալ ՊՍԺ-ի դեմ։ Նա ավելի շատ է սկսել մարզվել։ Միշտ վստահ եմ եղել, որ Ազարը կարող է դառնալ մեր թիմի առանցքային խաղացողը եւ վճռել հանդիպմանը ելքը։ Կարծում եմ՝ նա կլինի շատ կարեւոր խաղացող։ Նա մեծ ապագա ունի «Ռեալում»։

ՊՍԺ-ն մշտապես կատարելագործվող թիմ է, մեծ ակումբ է, բայց նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը հեշտ չէ»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն։

28-ամյա Ազարը վնասվածքի պատճառով այս մրցաշրջանում մասնակցել է մեկ հանդիպման։

Սեպտեմբերի 18-ին ՊՍԺ - «Ռեալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս