11:12  ,  18 սեպտեմբերի, 2019

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը վնասվածք է ստացել

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան վնասվածք է ստացել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում։

30-ամյա իսպանացի ֆուտբոլիստը փոխարինվել էր հանդիպման 40-րդ րոպեին։ Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ժորդի Ալբան ստացել է ձախ ազդրի մկանային վնասվածք։

Ապաքինման հնարավոր ժամկետը դեռ հայտնի չէ։

Հիշեցնենք, որ Դորտմունդում տեղի ունեցած խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 0։0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում