Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում սեպտեմբերի 18-ին կհանդիպեն Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ն ու Մադրիդի «Ռեալը»։
Բուքմեյքերները նախապատվություն են տալիս ֆրանսիական ակումբին։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 2․30 գործակցով։
Մադրիդի «Ռեալի» հաղթանակի գործակիցը 3․10 է, ոչ ոքի արդյունքինը՝ 3․70։
ՊՍԺ - «Ռեալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում