00:56  ,  18 սեպտեմբերի, 2019

ՉԼ. «Լիվերպուլը» պարտվեց «Նապոլիին», «Բարսելոնան» ու «Բորուսիան» չպարզեցին հաղթողին, օրվա արդյունքները (տեսանյութ, ֆոտո)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում պայքարը սկսեցին E, F, G, H խմբերի ներկայացուցիչները: Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլը» պարտություն կրեց «Նապոլիի» հետ խաղում, «Զալցբուրգը» խոշոր հաշվով հաղթեց «Գենկին», Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ոչ ոքի խաղաց «Բորուսիայի» հետ, «Լեյպցիգը» հաղթանակ տարավ «Բենֆիկայի» նկատմամբ, «Այաքսը» 3 գնդակի տարբերությամբ հաղթեց «Լիլին», իսկ «Վալենսիան» հաղթանակ տարավ «Չելսիի» հետ արտագնա խաղում:

Խաղային օրվա կենտրոնական խաղում «Բարսելոնան» չկարողացավ հաղթանակի հասնել «Բորուսիայի» նկատմամբ: Կատալոնական ակումբին մի քանի դրվագում փրկեց գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, որը հետ մղեց նաև Մարկո Ռոյսի իրացրած 11 մետրանոց հարվածը: «Բարսելոնային» չկարողացավ հաղթանակ պարգևել նաև արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսում:

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլն» Իտալիայում պարտվեց «Նապոլիին»: Լարված պայքարում Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին հաղթանակ պարգևեցին 82-րդ րոպեին Դրիս Մերտենսի իրացրած 11 մետրանոց հարվածը և 90-րդ րոպեին Ֆերնանդո Լյորենտեի խփած գոլը:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ

E խումբ

«Նապոլի» - «Լիվերպուլ»՝ 2:0 (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դրիս Մերտենս, 82 (11մ.), Ֆերնանդո Լյորենտե, 90

«Զալցբուրգ» - «Գենկ»՝ 6:2 (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Էրլինգ Բրաուտ Հալանդ, 2, 34, 45, Հի-Չան Հուանգ, 36, Դոմինիկ Սոբասլայի, 45 - Մբուանա Սամատա, 52

F խումբ

«Բորուսիա Դորտմունդ» - «Բարսելոնա»՝ 0:0 (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

G խումբ

«Բենֆիկա» - «Լեյպցիգ»՝ 1:2 (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հարիս Սեֆերովիչ, 84 - Տիմո Վերներ, 69, 79

H խումբ

«Այաքս» - «Լիլ»՝ 3:0 (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քուինկի Պրոմես, 18, Էդսոն Ալվարես, 50, Նիկոլաս Տագլիաֆիկո, 62

«Չելսի» - «Վալենսիա»՝ 0:1 (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռոդրիգո, 74

Ավելի վաղ տեղի ունեցած խաղերում Միլանի «Ինտերը» վերջին պահին փրկվեց պարտությունից, իսկ «Զենիթն» ու «Լիոնը» ոչ ոքի խաղացին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում