00:20  ,  18 սեպտեմբերի, 2019

Անսու Ֆատին յուրահատուկ նվաճման է հասել

Կատալոնական «Բարսելոնայի» պատանեկան թիմի ֆուտբոլիստ Անսու Ֆատին դարձել է «Բարսելոնայի» պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որն ակումբի կազմում խաղադաշտ է դուրս եկել Չեմպիոնների լիգայում:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Բորուսիայի» հետ հանդիպմանը 16-ամյա Ֆատին մասնակցել է 16 տարեկան 321 օրական տարիքում: Նման ցուցանիշով Ֆատին դարձավ «Բարսելոնայի» պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որն ակումբի կազմում խաղադաշտ է դուրս եկել միջազգային ակումբային մրցաշարերում:

Անսու Ֆատին «Բարսելոնայի» առաջին թիմի կազմում մասնակցել է 3 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում